Սիրիական պատերազմում ԻՊ-ից բացի կան նաև այլ խմբավորումներ, որոնք կռվում են սիրիական բանակի դեմ
Բոլորի ուշադրությունը սևեռված է ԻՊ-ի վրա,բայց Սիրիական պատերազմում նրանից բացի կան նաև այլ խմբավորումներ, որոնք կռվում են սիրիական բանակի դեմ. մոռացել ենք Ալ Նուսրային:
Ամիսներ առաջ, երբ Իրաքում այդ ահաբեկչական խմբավորումը մեծածավալ տարածքներ չէր գրավել,բոլոր լրատվականների էջերին պտտվում էր Ալ Նուսրայի անունը, նրա վայրագություններն ու հանցագործությունները,իսկ հիմա կարծես նրանց մասին մոռացել են:
Սիրաիայի որոշակի տարածքներում դեռ շարունակվում են նրանց դեմ մարտերը,դեռ մայրաքաղաքի որոշ արվարձաններում Ալ Նուսրայի դեմ են պայքարում և նրանցից մաքրում տարածքը:
Ալ Նուսրան, որին մոռացել են շարունակում է հրթիռակոծել խաղաղ թաղամասեր և մարդկային անմեղ զոհեր պատճառել,ինչպես օրեր առաջ Հոմսում: Մի խոսքով Ալ Նուսրան իր հետևից և առջևից թողնում է ավերակներ և մահ, իսկ ԻՊ-ն թեկուզ ավելի լավը չէ, բայց նախընտրում է չքանդել և իշխել:
Տիգրան Մկրտչյան, ֆեյսբուք: