Ուկրաինայի հաշվին կա 3,1 մլրդ դոլար, որը կբավականեցնի գազի համար վճարումներ կատարելու. Յացենյուկ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտնել է, որ Ուկրաինայի հաշվին կա 3.1 մլրդ դոլար, որը կարելի է վճարել գազի համար: Այս մասին գրում է УНИАН-ը:
Յացենյուկի խոսքով, այդ 3,1 մլրդ դոլարը կբավականեցնի վճարել Ուկրաինայի գազի պարտքը, ինչպես նաև վճարել նաև հետագա գազի գինը:
Յացենյուկը նաև հավելել է, որ գազի հարցը առայժմ ժամանակավորապես մնում է չվճռված: Անհրաժեշտ է ժամանակավոր պայամանգիր կնքել գազի մատակարարման համար: