Մոսկվան չի համաձայնել պատժամիջոցները չեղյալ հայտարարելու ոչ մի պայմանին
Ռուսաստանը ոչ մի դեպքում չի համաձայնի ԱՄՆ-ի ԵՄ-ի պատժամիջոցները չեղյալ հայտարարելու պայմանին: Այս մասին NTV հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մեզ ասում են, եթե դուք կօգնեք կարգավորել Ուկրաինայի ճգնաժամը, մենք պատժամջոցները կվերացնենք: Առաջարկում են փորձնական թեսթ անցկացնել՝ թույլ տալ դիտորդներ լինեն Ռուսաստանի սահմանին»,-հայտնել է Լավրովը:
Նախարարը, սակայն, չի համաձայնել՝ պատասխանելով, որ ոչ մի պայման էլ չի ընդունում:
Նրա խոսքով՝ Մոսկվան բոլորց շատ է մտահոգված Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակով:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: