Իսպանիայում վնասազերծվել է խոշոր հանցախումբ՝ կազմված Վրաստանի քաղաքացիներից
Իսպանիայում վնասազերծվել է խոշոր հանցախումբ՝ կազմված Վրաստանի քաղաքացիներից: Հանցախումբը ձևավորվել է երկու քրեական խմբավորումներից՝ ռուսական և վրացական:
Բոլոր 28 ձերբակալվածները 22-58 տարեկան վրացիներ են: Նրանք հիմնականում տներ են կողոպտել Մադրիդ, Բարսելոն, Սյուդադ Ռեալ, Ալբասետե, Տրես Կանտոս, Լաս Ռոսաս, Վիլյավիսիոսա դե Օդոն, Տորելոդոնես քաղաքներում:
Նրանք ընտրում էին տները՝ դրանց վրա դնելով թափանցիկ ազդանշանային համակարգ:
Երկու օր անց նրանք ստուգում էին դրանք: Եթե այդ համակարգերը տեղում էին, իսկ դա վկայում էր, որ տանը ելումուտ չի եղել, նրանք կողոպտում էին այդ տները՝ ջարդելով դռները: