Ուկրաինացի պատգամավորի վրա ձվեր են նետել
Ուկրաինայի ծայրահեղական կուսակցության առաջնորդ, Գերագույն ռադայի պատգամավոր Օլեգ Լյաշկոյի վրա Իվանո-Ֆրանկովսկում հավկիթներ են նետել:
Քաղաքում քաղաքական գործչին դիմավորել են ինչպես ծափահարություններով, այնպես էլ «Ամո՛թ» բացականչելով: Նա այդ շրջան էր այցելել հոկտեմբերի 17-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում:
«Մենք հուսով ենք, որ ուկրաինացի ժողովուրդը լավ կմտածի և կտեսնի, որ այս մարդը հուսալի չէ: Նրա ասածներն արածների հետ չեն բռնում: Նա ասում է, որ ժողովրդի կողքին է, նրա հետ, բայց դա այդպես չէ»,-ասել է մի աղջիկ: