Ի՞նչ հետագա զարգացում կունենա «Հայկական գանձեր» նախագիծը. պարզաբանում են նախագծի հեղինակները
«Հայկական գանձեր» նախագծի հեղինակներ Էմիլ Ստեփանյանն ու Վլադիմիր Սոֆյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին նաև նախագծի հետագա ծրագրերի մասին:
«Նախագծում շատ գանձեր դեռևս ներառված չեն: Մենք ուզում են ծրագրում ներառել նաև Հաղպատի ու Սանահինի վանքերը, որի համար ֆինանսական աջակցության կարիք ունենք: Մենք նախագիծը ներկայացրել ենք նաև Սփյուռքի նախարարությանը»,-նշեց Էմիլ Ստեփանյանը:
Վլադիմիր Սոֆյանը հավելեց, որ ծրագրի շրջանակներում հնարավոր կլինի ճանապարհորդություն կազմակերպել դեպի Անիի ավերակներ, բացի այդ, համապատասխան մասնագետների օգնությամբ հնարավոր կլինի վերականգնել Անիի նախնական տեսքը և այն ցուցադրել ճանապարհորդներին:
Վարդուհի Ստեփանյան