Վարչապետը նախատել է ԾԻԳ-ի տնօրենին
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, այս տարի վերանորոգվեց Դիլիջանի թունելը։ Նրանք, ովքեր առիթ են ունեցել անցնելու այդ հատվածով արդեն վերանորոգումից հետո՝ խոր հիասթափություն են ապրել։ Թե ինչն է թունելում վերանորոգվել, դժվար է ասել, որովհետև ամեն ինչ գրեթե նույնն է՝ հին ու անմխիթար։
«ՉԻ» տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանը ևս գոհ չի մնացել կատարված աշխատանքներից։ Մասնավորապես համապատասխան ԾԻԳ-ի տնօրենին նա կոպիտ բառերով ասել է, որ եթե նրան հաջողվել է շատերին խաբել, ապա իրեն խաբել չի լինի, քանի որ ինքը, ի տարբերություն մնացածների, կարդում է, թե ինչ միջոցներ են դուրս գրվել կառավարությունից։
Մանսավորապես Աբրահամյանին բարկացրել է թունելի օդափոխության համակարգը. նա ակնարկել է, որ կառավարությունն ավելի շատ օդափոխիչների գումար է տրամադրել, քան իրականում տեղադրված է։ Վերջինիս հանձնարարել է արագորեն շտկել թերությունները»։
Առավել մանրամասն՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: