ՀՀԿ-ի տատի VS ՀՀԿ-ի Գևորիկ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության մոտ բողոքի ակցիաների մշտական մասնակիցն են նաև ՀՀԿ-ի երկու կարկառուն ներկայացուցիչները՝ սկանդալային ՀՀԿ-ի տատին և ՀՀՇ-ՀՀԿ-ի Գեւորիկը։ Սակայն նրանք ոչ թե իշխանության դեմ են բողոքում, այլ՝ միմյանց։
Նախօրեին նրանք գաղափարական սուր տարաձայնություններ ունեցան, բանը հասավ նրան, որ էմոցիոնալ տատը ձեռնափայտը բարձրացրեց և օդում ճոճելով՝ սպառնաց հարվածել Գևորիկի գլխին։
Մեր հարցին, թե ինչով է պայմանավորված նույն կուսակցության համակիրների միջև նման լարվածությունը, Գևորիկը վրդովված վրա տվեց. «Նա կեղծավոր պառավ ա, ՀՀԿ-ի համակիրը չի»։ Ի պատասխան իր գաղափարակցի՝ տատն էլ նետեց. «Նա Հանրապետականին չի պաշտպանում, նա նի ռիբա, նի մյասո ա»»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: