Ուսուցիչը դանակով հարվածել է աշակերտին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով' Տավուշի մարզի գյուղերից մեկում արտառոց դեպք է տեղի ունեցել: Օրեր առաջ մարզի հիվանդանոց են տեղափոխել մի երիտասարդ տղայի' Անդրանիկ Այդյանին' ձախ հետույքային շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: Պարզվում է' նրան վնասվածք հասցրել է ուսուցիչ Արմեն Ավալյանը:
Անդրանիկը երկար ժամանակ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում և օրերս է տեղափոխվել Հայաստան: Նա դասերի ընթացքում ծաղրել է ուսուցչին, և վերջինս, այլևս չդիմանալով տղայի ծաղրուծանակին, դանակով հարվածել է նրա հետույքին: Այդ պահին դասարանում լուրջ իրարանցում է սկսվել, Անդրանիկի համադասարանցիները դուրս են փախել դասասենյակից և աղմուկ բարձրացրել:
Դպրոցի տնօրինությունը տղային շտապ տեղափոխել է հիվանդանոց: Հետագայում կողմերը հաշտվել են, և միջադեպը հարթվել է: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: