Շուտով Ճամբարակում բողոքի նոր ալիք կբարձրանա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում առաջիկայում հնարավոր է, որ բողոքի նոր ալիք բարձրանա: Ինչպես հայտնի է՝ սեպտեմվերի 4-ին տեղացած ուժգին կարկուտի պատճառով ճամբարակցիները խոշոր չափի վնասներ են կրել, կարկուտը վնասել է բազմաթիվ տների տանիքներ:
Մարզպետարանը խոստացել է տուժածներին օգնել շիֆերներով: Երեկ «Ժողովուրդ»-ը Ճամբարակի քաղաքապետ Յուրի Ավալյանից տեղեկացավ, որ շիֆերների բաժանումը դեռ ընթացքի մեջ է: Սակայն ճամբարակցիների մեծ մասն այսօր դեռ չի ստացել իրեն հասանելիք օգնությունը»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: