«Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդրիան ձմռանը հնարավոր է փոխի ակումբը
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդրիան ձմռանը հնարավոր է փոխի ակումբը: "London Evening Standard"-ի տվյալներով՝ «սերուցքայինները» պատրաստ են 10 մլն ֆունտ ստերլինգով բաց թողնել գերմանացուն:
Գերմանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ երկրարաձգել պայմանագիրն «արքայական ակումբի» հետ, որի ժամկետը լրանում է 2015 թվականի հունիսին:
Խեդիրայի համար պայքարում ֆավորիտն է Լոնդոնի «Չելսի»-ն, որի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լավ է ճանաչում կիսապաշտպանին: Նրանք «Ռեալ»-ում իրականացրել են համատեղ աշխատանք: