Աշխատող մայրերը բողոքի ակցիաներ կիրականացնեն
«Առավոտ» թերթը գրում է. «Աշխատող մայրերի հաշվին չաշխատող մայրերին լավություն անելու կառավարության որոշումը դժգոհությունների ալիք է բարձրացրել աշխատող մայրերի շրջանում։
Մեր զրուցակից մայրերը կարծում են, որ եթե կառավարության հավանությանն արժանացած օրենքի նախագիծն ընդունվի, ապա ծնելիության աճին սպառնալիք կլինի։
Նշենք, որ կառավարությունը նախաձեռնել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների» և «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ կատարել, համաձայն որի՝ աշխատող մայրերի դեկրետային գումարի չափը եկող տարվա հունվարի 1-ից կախված կլինի ոչ միայն նրանց աշխատավարձից, այլ նաև աշխատանքային ստաժից։
Դրանով կառավարությունը նպատակ ունի վճարել նաև չաշխատող մայրերին»։
Առավել մանրամասն՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: