Խաչիկ Ասրյանի արծիվների «արժեթղթերը» բարձրանում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Սպորտի փոխնախարար Խաչիկ Ասրյանին դեռ ամռանն էին մարզապետի պաշտոն առաջարկում: Անգամ հայտնի էին հեռացող մարզպետների անունները, որոնցից մեկի աթոռը նրան էր բաժին հասնելու: Սակայն վերջիններս իրենց հարցերը «լուծեցին», և Խաչիկի հարցը մնաց օդում կախված:
«Հայոց արծվի» մերձավորները խիստ դժգոհ են և ասում են, որ հաղթողը «փողի քսակն է», իսկ իրենց Խաչիկը, որ այդ հարցում «մրցունակ» չէ, մնում է անպաշտոն:
Բայց, ըստ վերջին լուրերի, Ասրյանի 12 հազարի հասնող արծիվներին, որպես ռեալ ուժ, արդեն սկսել են գնահատել, և նրա «արժեթղթերը» բարձրանում են»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: