Հռոմի պապը հանդիպում կունենա «Բավարիայի» ֆուտբոլիստների հետ
Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը հանդիպում կունենա Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստների հետ, ովքեր Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Ռոմայի» հետ խաղին ժամանելու են Իտալիայի մայրաքաղաք:
«Ռոմա»-«Բավարիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 21-ին (Երևանի ժամանակով 22:45-ին): Այս մասին գրում է BBC-ն:
Աղբյուրը հաղորդում է նաև, որ թիմը ետդարձի ճանապարհին կայցելի Վատիկան: