Նեյմարը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում
«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: 2012 թվականի մարտի 8-ին Նեյմարը երեք գոլ է խփել «Ինտերնասիոնալի» դարպասին՝ խաղալով «Սանթոս»-ի կազմում, որտեղ խաղը ավարտվել է 3:1 հաշվով,
Իսկ «Բարսելոնայի» կազմում նա հեթ-տրիկ է գրանցել «Սելթիկի» հետ խաղում, որտեղ խաղն ավարտվել է 6:0 հաշվով: Խաղը տեղի էր ունեցել 2013 թվականի դեկտեմբերի 11-ին:
Այսպիսով, ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Եվրոպայի և Հարավային Ամերիկայի երկու կարևորագույն մրցաշարարերում' Չեմպիոնների լիգայում և Լիբերտադորեսի գավաթում: