Շումախերի վնասվածք ստանալու պատճառը հանդիսացել է տեսախցիկը
Ամերիկյան GoPro տեսախցիկներ արտադրող ընկերության բաժնետոմսերն էժանացել են 10 տոկոսով այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Միխայիլ Շումախերը վայր ընկնելիս հնարավոր է լուրջ վնասվածք է ստացել նրա սաղավարտի վրա ամրացված տեսախցիկի պատճառով:
Ֆրանսիացի ռադիոհաղորդավար Ժան Լուի Մոնոյեն, ով մեկնաբանում է Ֆորմուլա 1-ի մրցումները, հայտնել է, որ Շումախերը վայր ընկնելիս գլուխը վնասել է տեսախցիկի պատճառով:
Հաղորդվում է, որ առաջին անգամը չէ, երբ նման տեսակի վնասվածքը պայմանավորված է տեսախցիկով: