Զինեդին Զիդանը 3 ամսով որակազրկվել է
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Ռեալ Մադրիդ Կաստիլյա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին որակազրկել է առանց արտոնագրի մարզչական գործունեություն ծավալելու համար:
«Ռեալ»-ը կարող է բողոքարկել որոշումն առաջիկա 10 օրերի ընթացքում: Եթե այն մերժվի, մադրիդյան ակումբը կարող է դիմել Լոզանի մարզական արբիտրաժային դատարան:
«Ռեալ»-ը շարունակում է հայտարարել, որ երկրորդ թիմի գլխավոր մարզիչը Սերխիո Սանչեսն է, ով ունի համապատասխան արտոնագիր, իսկ Զիդանը նրա օգնականն է: Մեղադրող կողմը լուսանկարներ ու տեսանյութեր է ներկայացրել, որտեղ հակառակն է ապացուցվում: