«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը իր աջակցությունն է հայտնել Կատալոնիայի ինքնորոշմանը
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը իր աջակցությունն է հայտնել Կատալոնիայի ինքնորոշմանը։
Բարսելոնայում պատասխանում են, որ կատալոնական ակումբը միշտ եղել է այն կազմակերպությունների թվում, որոնք հանդես են գալիս ժողովրդի՝ իր ապագան ինքնուրույն որոշելու իրավունքի համար։
«Բարսելոնայի» ղեկավարությունը ստորագրել է Կատալոնիայի ինքնորոշման ազգային պակտը, որը միավորում է ավելի քան 3.5 հազար տարբեր կազմակերպությունների եւ ասոցիացիաների, որոնք աջակցում են Կատալոնիայի՝ Իսպանիայից անջատման ժողովրդի իրավունքին։