Շումախերը կամաց-կամաց ուշքի է գալիս
7-ակի չեմպիոն, «Формула-1»-ի ավտոարշավորդ Միխայիլ Շումախերը գլխուղեղի ծանր վնասվածքի պատճառով վերականգնողական կուրսից հետո կամաց-կամաց ուշքի է գալիս:
Այս մասին հայտնել է ֆրանսիացի մեկնաբան Ժան-Լուի Մոնսեն: Շումախերն այժմ վերականգնողական կուրս է անցնում իր տանը:
«Ես տեսել եմ նրա որդուն: Նա ասաց, որ հոր վիճակը չնայած շատ դանդաղ, սակայն աստիճանաբար վերականգնվում է»,-ասել է Մոնսեն:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: