Լեռնադահուկային սպորտի օլիմպիական կրկնակի չեմպիոնը դատապարտվել է 50-օրյա բանտարկության
Լեռնադահուկային սպորտի օլիմպիական կրկնակի չեմպիոն Պետեր Նորտուգը ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար դատապարտվել է 50-օրյա բանտարկության և 28,8 հազար տուգանքի:
Նորտուգի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը հավասար է եղել 1,65 պրոմիլի, մինչդեռ Նորվեգիայում թույլատրելի առավելագույն շեմը միայն 0,2 պրոմիլ է:
Մեղադրող կողմը մարզիկի համար 2-ամսյա ազատազրկում է պահանջել: Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա մայիսին: Ոստիկանության տվյալներով՝ նա երթևեկել է 90 կմ/ժ արագությամբ: