Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ռասիստական արտահայտությունների համար որակազրկվել է 6 խաղով
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կարլո Տավեկիոն ռասիստական արտահայտությունների համար որակազրկվել է 6 խաղով: Տավեկիոն «Լացիոյի» ֆուտբոլիստ Օպտի Պոբային համեմատել էր բանան ուտող կապիկի հետ:
Ավելի ուշ նա ներողություն էր խնդրել՝ նշելով, որ սխալ է արտահայտել իր մտքերը:
Նավեկիոն իտալական ֆուտբոլի ղեկավար էր ընտրվել 2014թ-ի օգոստոսին: 71-ամյա պաշտոնյան ոչ կոռեկտ էր արտահայտվել Իտալիայի առաջնությունում հանդես եկող սևամորթ ֆուտբոլիստների հասցեին: