Մարզչական շտաբը շարունակում է հրաժարվել Մարիո Բալոտելիի կողմից մատուցվելիք ծառայություններից
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել էր այն ֆուտբոլիստների անունները, ովքեր «Սկուադրա աձուրայի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի կողմից հրավիրվել են ազգային ընտրանի:
Սակայն, հատկանշական է այն փաստ, որ Մարզչական շտաբը շարունակում է հրաժարվել անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելիի կողմից մատուցվելիք ծառայություններից:
Այս փաստը արդեն իսկ մի քանի օր է, ինչ քննարկվում է միջազգային մարզական մամուլի կողմից: Դրան անդրադարձել է նաև ֆուտբոլային հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին: