2014 թվականի Իտալիայի սուպերգավաթը կկայանա այս տարվա դեկտեմբերի 22-ին Քաթարում
2014 թվականի Իտալիայի սուպերգավաթը կկայանա այս տարվա դեկտեմբերի 22-ին Քաթարում։ Այդ մրցամարտում Իտալիայի չեմպիոն «Յուվենտուս»-ն ուժերը կչափի գավաթակիր «Նապոլի»-ի հետ։
Քաթարն ընդունելու է Աշխարհի գավաթը 2022 թվականին։ Առաջին անգամ չէ, երբ Իտալիայի սուպերգավաթն անցկացվում է այդ երկրի սահմաններից դուրս։
Ավելի վաղ այն անցկացվել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում (2002), Նյու Յորքում (2003), Պեկինում՝ (2009, 2011)։