Ուսանողական խորհուրդները պետք է ապաքաղաքականացնել. Կարեն Անդրեասյան
Աժ հոկտեմբերի 2-ի նիստին քննարկման դրվեց «Մարդու իրավունքների պաշտպանության մասին 2013թ.-ի ընդհանուր զեկույցը»: Հիմնական զեկուցող, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադարձ կատարեց մի շարք հարցերի: Մասնավորապես նա շեշտադրում կատարեց կապի և տրանսպորտի, կրթության և գիտության ծավալած գործունեությանը:
Խոսելով տրանսպորտային խնդիրներից, նա ասաց, որ նախարարությունը չի հստակեցնում իր ժամանակացույցերը, որոնք առաջացնում են որոշակի խնդիրներ: Այնուհետև պատգամավորներին կոչ արեց կենտրոնանալ այս խնդրի վրա ու կապի և տրանսպորտի նախարարության հետ իրականացնել հստակ քայլեր՝ հարցին լուծում տալու համար:
Անցում կատարելով կրթության և գիտության բնագավառում ի հայտ եկած խնդիրներին, Կարեն Անդրեասյանն ասաց, որ անհրաժեշտ է ապաքաղաքականցնել բուհերի ուսանողական խորհուրդները, քանի որ դա խոչընդոտում է հետագա գործողությունների իրականացմանը: ՄԻՊ-ը վերջում շեշտեց, որ այդ ամենն անհնար չէ և, պարզապես, անհրաժեշտ է քաղաքական կամք՝ արդյունքի հասնելու համար: