Պայթյուն՝ Հալեպի հայկական թաղամասում. վիրավորվել են հայեր
Նախօրեին Սիրիայի Հալեպ քաղաքի Նոր Գյուղ թաղամասում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով վիրավորվել են հայեր: Այս մասին հայտնում է «Гандзасар»-ը:
Փոխանցվում է, որ պայթյունը հնչել է Ազգային Զավարյան վարժարանի ուղղությամբ, որտեղ զինյալները գազի տակառ են արձակել, որի հետևանքով արաբ մի երիտասարդ վիրավորվել է:
Բացի այդ, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ազգությամբ հայ՝ Շ. Շահինեանը և Ա.Սոլաքեանը: Նրանց վիճակը գնահատվում է կայուն: