Կգործարկվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը «Էրա ՊՊ» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) «ՌԱՕ Մարս» տարածքում հինգ տարով տրամադրել է շահագործողի թույլտվություն՝ լուսատեխնիկական սարքերի արտադրության գործունեություն իրականացնելու համար:
ԱՏԳ-ում ծավալված գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և ՏՏ ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: