Հոնկոնգի անկարգությունները դուրս են գալիս վերահսկողությունից
Հոնկոնգի անկարգությունները դուրս են գալիս վերահսկողությունից: Այս մասին հայտնում է ZN.UA-ը:
Փոխանցվում է, որ ցուցարարների առաջնորդները հայտարարել են, որ ժամանակ են տրամադրում երկրի ղեկավարին, որ մինչ այս օրվա ավարտին նա հրաժարական ներկայացնի, իսկ եթե նա դա չանի ապա նրանք կգրավեն վարչական շենքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ արդեն 6-րդ օր է բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի երկրում փոխվի ընտրական համակարգը՝ այսինքն, որ ժողովուրդն ինքնուրույն ընտրի իր երկրի նախագահին: