Խաբարովսկ մեկնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Պեկինում
«Իկար» ընկերությանը պատկանող ինքանաթիռը Կամերուն քաղաքից մեկնել է Խաբարովսկ, սակայն արտակարգ վայրէջք է կատարել Պեկինում: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն:
«Ինքնաթիռի անձնակազմը հաղորդել է, որ ինքնաթիռի յուղի քանակությունը կտրուկ նվազել է և ինքնաթիռը պետք է անհապաղ վայրէջք կատարի մոտակա օդնավակայանում», - ասված է հաղորդագրության մեջ:
Ինքնաթիռում եղել են անձնակազմի 10-ը անդամ և 250 ուղևոր, որոնցից 41-ը երեխաներ են եղել: Ուղևորներին տեղափոխել են Չինաստանի հյուրանոցներ: