Նարիշկինը Ժնևում կմասնակցի ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովին
Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը կմասնակցի Ժնևում կայանալիք ԵԱՀԿ-ի աշնանային խորհրդարանական վեհաժողովին: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն՝ հղում անելով ՌԴ Պետդումայի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:
Հոկտեմբերի 2–3-ը Պետդուման Սերգեյ Նարիշկինի գլխավորությամբ աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա:
«Ժնևում Նարիշկինը կխոսի «Նոր մարտահրավերները անվտանգության ոլորտում, խորհրդարանի դերը» թեմայով,- ասված է հաղորդագրության մեջ: