Արգենտինայի Կենտրոնական բանկի տնօրենը հրաժարական է տվել
Արգենտինայի Կենտրոնական բանկի տնօրեն Խուան Կարլոս Ֆաբրեգան հրաժարվել է տնօրենի պաշտոնից:Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Արգենտինայի Կենտրոնական բանկի տնօրենի մամուլի ծառայության քատուղար Ալֆրեդո Սկոչիմարրոն հայտնել է, որ Խուան Կարլոս Ֆաբրեգայի հրաժարականը ստորագրել է Արգենտինայի նախագահ Քրիստին Ֆերնանդես-դե-Քիրշները:
Արգենտինայի Կենտրոնական բանկի տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Ալեխանդրո Վանոլին: