Օբաման մտադիր է Չինաստան մեկնել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարվա վերջում մտադիր է ժամանել Չինաստան:Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:
Օբաման Չինաստանի ԱԳ նախարար Վարոն Իի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Չինաստանում տեղի ունեցող իրադարձություններին և հույս է հայտնել, որ Հոնկոնգում ցույցի հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով:
Ավելի վաղ Սպիտակ տան Անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Քեյթլին Հեյդենը հայտնել է, որ Օբամայի այցը Չինաստան կկայանա նոյեմբերին: