Ձերբակալվել է Մեքսիկայի ամենահայտնի նարկոբարոնը
Մեքսիկայի նախագահ Էնրկե Պենյա Նետոն հաստատել է հայտնի նարկոբարոն Հեկտոր Բելտրան Լեյվի ձերբակալությունը:Այս մասին գրում է «Газета.Ru»-ն:
«Համատեղ ջանքերի շնորհիվ այսօր ձերբակալվել է հայտնի նարկոբարոն Հեկտոր Բելտրան Լեյվին», - գրել է Նետոն թվիթթերի իր էջում:
Ինչպես նշել է Մեքսիկայի նախագահը, նրա ձերբակալությունը պայմանավորված է նրանով, որ երկրում կարգապահություն ստեղծվի: Հեկտորը եղբոր մահից հետո 2009թ.-ի վերջից գլխավորել է քրեական մի կազմակերպություն: