Պուտինը հանդիպում կունենա Հորդանանի թագավորի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կհանդիպի Հորդանանի թագավոր Աբդուլլա 2-րդի հետ, ով ժամանել է Մոսկվա ՌԴ նախագահի հրավերով: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն:
«Հանդիպման ժամանակ ծրագրվում է քննարկել երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում էներգետիկ հարցեր, գյուղատնտեսական ծրագրեր»,-ասված է հաղորդագրության մեջ՝ հղում անելով Կրեմլի կայքին:
Բացի այդ, քննարկելու են Սիրիայիում, Լիբիայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: