«Ռեալը» Նեյմարի դիմաց ժամանակին «Սանթոսին» 150 միլիոն եվրո է առաջարկել
Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի հայրը հաղորդել է, որ Մադրիդի «Ռեալը» իր որդու դիմաց ժամանակին «Սանթոսին» 150 միլիոն եվրո է առաջարկել:
22-ամյա հարձակվողի տեղափոխության գործն այժմ քննվում է իսպանական դատարանում, որի առջև էլ ելույթ է ունեցել ֆուտբոլիստի հայրը: Հիշեցնենք, որ Նեյմարը «կապտանռնագույնների» շարքերը համալրել է 2013թ.-ին:
Նրա դիմաց պաշտոնապես վճարվել է 57 միլիոն եվրո, սակայն բրազիլական ակումբը ստացել է միայն 17 միլիոնը: