ԵՄ-ն չի պատրաստվում մոռանալ Հայաստանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան երեկ հայտարարել է, թե կարճ առաջիկայում կստեղծվի Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերություններիր նոր փաթեթ:
Իհարկե, դեսպանը չի ներկայացրել, թե կոնկրետ ինչպիսի բովանդակություն կունենա այդ փաթեթը և համագործակցության ինչպիսի ոլորտներ կներառի' միևնույն ժամանակ ընդգծելով, որ ԵՄ-ի համար առավել կարևոր է ոչ այդքան նոր փաթեթի ձեւավորման ժամկետը, որքան դրա բովանդակությունը:
Ասել է թե' դեսպան Հրիսթեայի այս հայտարարությունն առայժմ «բարի ցանկությունների» տիրույթից է, որը, թերևս, ավելի շատ նպատակ ունի Հայաստանի' Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագրի նախանշված ստորագրումից առաջ ևս մեկ անգամ հրապարակավ ամրագրել, որ Եվրամիությունը չի պատրաստվում «մոռանալ» Հայաստանի մասին, անգամ եթե ՀՀ' ԵՏՄ-ին անդամակցությունը կայանա»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: