Գալուստ Սահակյանը մեկնելու է Վրաստան
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջիկայում պաշտոնական այցով մեկնելու է Վրաստան, նրա այցը նախատեսված է հոկտեմբերի 6-ին:
«ՉԻ» տեղեկություններով' պատվիրակության կազմում ընդգրկված են լինելու հիմնականում ծնունդով ջավախքցի պատգամավորները, որոնք կապեր ունեն այնտեղ:
Նկատենք, որ Գալուստ Սահակյանը' որպես ԱԺ նախագահ, աշխատանքային այցերի շատ քիչ է մեկնում. իր պաշտոնավարման վեց ամսվա ընթացքում նա եղել է միայն ՌԴ-ում և ԼՂՀ-ում:
Հետաքրքիր է' Գրիգորիչին արտաքին խորհրդարանական կապերը չե՞ն հետաքրքրում, թե՞ դրսում նրա հանդեպ չունեն հետաքրքրություն»։
Առավել մանրամասն՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: