Ինչո՞ւ են ուշացնում սահմանամերձ գյուղերի տների վերականգնումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում այս տարվա հուլիս-օգոստոսին գնդակոծության հետևանքով բնակելի տներին հասցված վնասը մասնակի փոխհատուցելու նպատակով կառավարությունը մարզպետարանին դեռևս օգոստոսի 7-ին հատկացրել էր 20 մլն դրամ:
Եղանակն արդեն ցրտել է, անձրևները սկսվել են, սակայն տների վերականգնումը դեռ չի մեկնարկել: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը երեկ մեր թղթակցին ասել է, որ բոլոր հաշվարկները կատարված են, կազմել են 15 մլն դրամ, և հաջորդ շաբաթվանից փոխհատուցումը կտրամադրվի բնակիչներին:
Ինչ վերաբերում է մնացորդ 5 մլն դրամին, ապա վստահեցրել է, որ այն կտրամադրվի քամու հետևանքով առաջացած վնասների վերականգնմանը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: