Ե՞րբ կիջնեն բանկային տոկոսադրույքները. պատասխանում է Ներսես Երիցյանը
«Ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը երեկ ի պատասխան «Ժամանակի» հարցի՝ ե՞րբ է հնարավոր, որ Հայաստանում իջնեն բանկային տոկոսադրույքները, քանի որ բիզնեսը չի կարողանում զարգանալ դրանց բարձր լինելու պատճառով, ասաց. «Ձեր հարցի պատասխանը մեր խնայողությունների գնի մեջ է:
Մենք պատրա՞ստ ենք մեր խնայողությունները ավելի ցածր տոկոսներով բանկերում ներդնել: Երբ որ այս խնդիրը կլուծենք, այդ ժամանակ էլ բանկերը կկարողանան ավելի ցածր տոկոսով վարկեր տրամադրել»:
Արձագանքելով մեր հիշեցմանը, թե նաև դրսից են էժան վարկեր գալիս, հավելեց.«Երբ որ գումարվում է մեր երկրի ռիսկը, այն տոկոսներն են, որ կան»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: