ՀՀԿ կանանց պայքարը լուծվել է ի վնաս հնաբնակների
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ կանանց թեժ պայքարը գործուղումների մեկնելու և խորհրդարանական պատվիրակությունների կազմում շրջագայելու համար, փաստորեն, լուծվեց ի վնաս հնաբնակների:
Այժմ գործուղումների առաջամարտիկները պատգամավորներ Մարգարիտ Եսայանն ու Ռուզաննա Մուրադյանն են:
Կուլիսներում խոսում են, որ Գալուստ Սահակյանի ասած «Մարքրիտը» վերջին շաբաթներին չի հասցնում ճամպրուկները դատարկել»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: