Արագածոտնի մարզպետը վտանգավոր եզրագծում է հայտնվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հայտնվել է վտանգավոր եզրագծում. նրան պաշտոնից հանելու մտադրություն կա:
Գաղտնիք չէ, որ մարզում մարզպետի գերդաստանին պատկանող ընկերությունները տենդերային ծրագրեր շահելու մենաշնորհ ունեն, ավելին՝ վարչապետի վերահսկողական ծառայությունը,
մեր տեղեկություններով, բոլորովին վերջերս բացահայտել է մոտ 100 միլիոնի հասնող չարաշահումներ, սակայն այժմ էլ ավելի խայտառակ բացահայտում է եղել:
Պարզել են, որ Սահակյանը, տեղեկանալով Հյուսիս-Հարավ ծրագրի մասին, անցյալում կոպեկներով գնել է ծրագրով վերակառուցման ենթակա մայրուղու հարակից տարածքները և հիմա աստղաբաշխական գներով վաճառում է պետությանը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: