Պուտինը և Մերկելը Էբոլա տենդի դեմ պայքարում փոխհամագործակցության վերաբերյալ քննարկում են անցկացրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսային զրույցի ընթացքում քննարկել են փոխհամագործակցությունը Էբոլա տենդի դեմ պայքարում: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Հեռախոսային զրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ:
«Քննարկվել են նաև վտանգավոր վարակի դեմ պայքարում համագործակցության սուբյեկտները» , - ասվում է հաղորդագրության մեջ:
Այս մասին գրում է РИА НОВОСТИ-ն: