Զախարչենկոն պատրաստվում է առաջադրել թեկնածությունը ԴԺՀ ղեկավարի պաշտոնում
ԴԺՀ վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության ղեկավարի պաշտոնում, իսկ փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը իր թեկնածությունը կառաջադրի խորհրդարանական ընտրություններում: Գրում է РИА НОВОСТИ-ն:
«Մարդիկ ինձ վստահում են: Ես իմ թեկնածությունը կառաջադրեմ Հանրապետության ղեկավարի պաշտոնում» , - ասել է Զախարչենկոն: