Մատվիենկոն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան
ՌԴ Դաշնային Խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան:
Աշխատանքային այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության ընդլայնման և ամրապնդման հեռանկարները:
Նախատեսվում է, որ կկայանան հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և բանակցություններ Միլլի Մեջլիսի նախագահ Օգտայ Ասադովի հետ:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: