Ավելի քան 500 մարդ է գտնվում աշխարհազորայինների գերեվարության մեջ
Ավելի քան 500 մարդ է գտնվում Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության աշխարհազորայինների գերեվարության մեջ: Այս մասին «Украина» հեռուստաընկերության եթերում հայնտել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի խորհրդական Մարկիյան Լուբկիվսկին:
«Ավելի քան 500 մարդ գերեվարության մեջ է, որոշները անհետ կորել են, մենք նրանց փնտրում ենք» , - ասել է Լուբկիվսկին:
Նա նաև նշել է, որ խաղաղ համաձայնությունների շրջանակներում ազատ են արձակվել հազարավոր քաղաքացիներ, որոնցից 508-ը՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում:
Գրում է Газета.ru-ն: