Էբոլա վիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3338-ի
Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3338-ի: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով առողջապահության Համաշխարհային կազմակերպությանը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Էբոլա վիրուսի հետևանքով 2917 մարդ է մահացել:
Ներկա դրությամբ վիրուսի վարակման դեպքեր են գրանցվել Սյերրա-Լեոնեում, Գվինեայում, Լիբերիայում, Սենեգալում և Կոնգոյում:
Գրում է Газета.ru-ն: