Իրանը պարտավոր է դադարեցնել միջուկային զենքի կիրառումը. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հույս է հայտնել, որ համաձայնագիրը, որը կստորագրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների, Գերմանիայի և Իրանի միջև, թույլ չի տա նրան պահպանել «միջուկային տերության» իր կարգավիճակը:
Այս մասին նա հայտարարել է Սպիտակ Տանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ:
«Հաղթանակել ԻՊ դեմ պայքարում և թողնել Իրանին միջուկային գերտերության վերածվելու նախաշեմին, նշանակում է, որ մենք հաղթանակել ենք մարտում, պարտվել՝ պատերազմում» , - ավելի վաղ հայտարարել էր Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն:
Գրում է ИТАР-ТАСС-ը: