Իսրայելը և Պաղեստինը պարտավոր են փոխել իրենց հարաբերությունների ստատուս-քվոն. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Իսրայելը և Պաղեստինը պարտավոր են իրենց հարաբերությունների ստատուս-քվոն:
«Ստատուս-քվոյի փոփոխությունը պետք է կատարել այնպես, որպեսզի ապահովվի ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների անվտանգությունը» , - այս մասին հայտարարել է Օբաման Սպիտակ Տանը Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ:
«Իսրայելի քաղաքացիները պետք է ապահով լինեն իրենց տներում, իսկ դպրոցներում երեխաները՝ չվախենան հնարավոր հրթիռակոծումներից: Սակայն չպետք է տեղի ունենա նաև մեկ այլ ողբերգություն՝ պաղեստինցի երեխաների մահը» , - նշել է Օբաման:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: