Կիպրոսը ԻՊ դեմ պայքարի համար իր ավիաբազաները կտրամադրի Փարիզին
Նիկոսիան թույլ կտա ֆրանսիական քաղաքացիական ավիացիային կիրառել իր ավիաբազան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողություններում: Այս մասին հայտնել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդիսը:
«Կիպրոսի պարտքն է անդամակցել ԻՊ դեմ պայքարի համար ստեղծված միջազգային կոալիցիային, պաշտպանել ազատության և քաղաքակրթության արժեքները» , - հայտարարել է Կասուլիդիսը երկրի անկախության պատվին շքերթից հետո:
Գրում է РИА НОВОСТИ-ն: