Իրաքը ԻՊ դեմ պայքարի համար օգնության խնդրանքով չի դիմել ՆԱՏՕ-ին. գլխավոր քարտուղար
Իրաքի իշխանությունները օգնության խնդրանքով չեն դիմել ՆԱՏՕ-ին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք որոշում ենք ընդունել Ուելսում, ըստ որի՝ մենք կշարունակենք համագործակցությունը Իրաքի հետ: Եթե Իրաքի իշխանությունները նման խնդրանքով հանդես գան, մենք պատրաստ կլինենք տարբեր միջոցառումներ իրականացնել ռազմական ուժի հզորացման գործում: Իրաքը նման խնդրանքով դեռևս հանդես չի եկել, այդուամենայնիվ, մենք պատրաստ ենք համագործակցել» , - ասել է Ստոլտենբերգը:
Գրում է РИА НОВОСТИ-ն: