«Anna News» գործակալությունը հայտնել է Մարատ Մուսինի ազատ արձակման մասին
«Anna News» լրատվական գործակալությունը հայտնել է, որ լրագրող Մարատ Մուսինը ողջ և առողջ ազատության մեջ է գտնվում: Գրում է Russian.rt.com-ը:
«Մարատ Մուսինը ողջ և առողջ է և գերության մեջ չէ: Նկարահանող խմբի անդամներից ոչ մեկ չի տուժել», - ասվել է գործակալության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեռևս նախօրեից չի հաջողվում կապ հաստատել Մուսինի հետ, իսկ իր վերջին հեռախոսազանգի ընթացքում նա հայտնել էր, որ գերության մեջ է հայտնվել Լուգանսկում: